Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երախտիք

Երախտիք
31.07.2026 | 00:08

Հուլիսի 31

Տվեք Ինձ ձեր քաջ ու երախտագետ սրտի նվերը:
Մարդը իր մեծությունն ապացուցում է իր այն ընդունակությամբ, երբ կարողանում է ստույգ պատճառներ տեսնել շնորհակալ լինելու:
Երբ կյանքը ծանրանա, և նեղությունները խռնվեն իրար վրա, այդ ժամանակ բացարձակ կերպով փնտրեք շնորհակալ լինելու պատճառներ:
Զոհաբերությունը՝ շնորհակալության ընծան, իրոք, անուշահոտ խունկի բուրմունք է, որ Ինձ է բարձրանում` անգամ բազմազբաղ օրվա միջոցին:
Ցանկացած կացության դեպքում պետք է փնտրել բաներ, գտնել և շնորհակալ լինել. այնուհետև փնտրելու կամ ճիգ թափելու կարիք այլևս չի լինի, ուրախության ու երախտիքի բերկրանքը ինքնաբերաբար կգա ու կլցվի ձեր սիրող սիրտը:
Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ